Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Իրանում հուզումները, ըստ ամենայնի, հասել են կրիտիկական մակարդակի: Համենայնդեպս, իշխանությունները էական զիջումների են պատրաստ՝ հիջաբների պարտադիր կրման նորմի վերացում, այսպես կոչված՝ բարքերի ոստիկանության լուծարում, սահմանադրական փոփոխություններ: Արդյո՞ք Իրանը կգտնի ներազգային երկխոսության ներուժ, թե՞ կդառնա տարածաշրջանային լարվածության նոր՝ շատ վտանգավոր օջախ»: