Այս պահին Խորհրդարանում ընթանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը:

Ընդհանուր առմամբ ընդդիմադիր և իշխանական պատգամավորները դժգոհ են հեռուստաընկերությունների աշխատանքից:

Անդրադառնալով այս հարցին՝ ՀԱԿ  պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց՝  չնայած այն հանգամանքին, որ ծանրը դժվար է մարսվում, այնուամենայնիվ պետք չէ բավարարել միայն երթուղայինի վարորդի ճաշակը:

««Ռադիոջան»-ում կլկլոցից բացի ուրիշ բան չկա», - հայտարարեց նա:

Իսկ գովազդների ձայնը , ըստ Ա. Մանուկյանի, այնքան բարձր է, որ քնած մարդը սթրեսի է ենթարկվում:

Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ դեմ չէ սերիալի ժանրին, եթե այնտեղ բռնության ու բաց տեսարաններ չկան և հավելեց.«Այստեղ կա հարազատ թշնամի»: