ՀՀ ԱԺ-ն երկօրյա քննարկումներից հետո ավարտել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը, այսօր տեղի է ունեցել նախագծի քվեարկությունը:

Քվերկել է 93 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 66, դեմ 28, ձեռնպահ՝ 0:
Դեմ էր քվեարկել ընդդիմությունը:

Նախագիծն ընդունվել է:

Այսպիսով խորհրդարանը ավարտել է այսօրվա նիստի աշխատանքները:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ վաղն ԱԺ-ում տեղի կունենա արտահերթ նիստ: