Թուրքիայի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալը եւ Սերգեյ Վերշինինը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը։ Անկարան ընդգծել է քաղաքական լուծման համար բոլոր համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

«Բանակցությունների ընթացքում ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության եւ քաղաքական միասնության պահպանման կարեւորությունը եւ նշվել է երկրում ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը «ճանապարհային քարտեզի» հիման վրա, որը պարունակվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւում: Մենք հաստատել ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Քրդական բանվորական կուսակցության դեմ, որը էքզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Սիրիայի տարածքային ամբողջականությանը, այլեւ մեր ազգային անվտանգությանը, եւ այս համատեքստում հույս ենք հայտնել, որ 2019 թվականի հոկտեմբերին ՌԴ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթները կյանքի կկոչվեն»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: