Եգիպտացի հնագետները մումիաների ամբողջությամբ գունավոր դիմանկարներ են հայտնաբերել: Հետազոտողները Էլ Ֆայումում գտնվող Գերզա հնավայրում հայտնաբերել են եգիպտական ​​մումիաների երկու դիմանկարներ եւ այլ դիմանկարների բեկորներ, որոնք իրենց տեսակի մեջ առաջինն են, որ հայտնաբերվել է ավելի քան 115 տարվա ընթացքում:

Անգլիացի հնագետ Ֆլինդերս Պետրին վերջինն է, ով նման արվեստի գործեր է հայտնաբերել. նա 1911 թվականին հռոմեական գերեզմանոցում հայտնաբերել ՝ 146 մումիայի դիմանկարներ, հայտնում է Artnet News-ը:


Գտածոները հայտնաբերվել են հնագույն Ֆիլադելֆիա քաղաքի ավերակների շրջանում իրականացվող պեղումներից, որը, ըստ Ավստրիական հնագիտական ​​ինստիտուտի, գտնվում է Էլ Ֆայումի հյուսիս-արեւելյան անկյունում՝ ժամանակակից Կահիրեից մոտ 75 մղոն հարավ-արեւմուտք:

Ֆայումում գտնվող Գերզայի հնավայրն ուսումնասիրող թիմը նաեւ թաղման շենք, պապիրուսային արձանագրություններ, խեցեղեն եւ դագաղներ է հայտնաբերել, որոնք թվագրվում են Պտղոմեոսյան ժամանակաշրջանին, որն ընդգրկում է մ.թ.ա. 305-ից 30 թվականները:

Եգիպտոսի կառավարությունն ասում է, որ գտածոները հետաքրքիր պատկերացում են տալիս մոտ 2000 տարի առաջ Ֆիլադելֆիայում (որ հին հունարեն նշանակում է «Եղբայրական սիրո քաղաք») մարդկանց սոցիալական, տնտեսական եւ կրոնական պայմանների մասին: