«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին:

Աղաջանյանը թիմակիցներին փոխանցել է, որ, իր փոխարեն, հանձնաժողովի ավելի լավ նախագահ կարող են գտնել: Թերեւս չի սխալվում Աղաջանյանը, քանի որ նախկին դիջեյը չէր կարող խորհրդարանի կարեւորագույն հանձնաժողովը ղեկավարել: Իհարկե, փորձեցինք նաեւ Աղաջանյանի տեսակետը լսել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից մեզ ասացին, որ մեր՝ նաեւ Աղաջանյանի տեսակետը լսելու խնդրանքը կփոխանցեն վերջինիս, ՔՊ-ական պատգամավորը, սակայն, երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում, մեզ հետ կապ չհաստատեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում