Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել իսկական հայ-ռուսական հարսանքի: 30 ամյա հայտնի երգիչ Ալեքսեյ Կաբանովը ամուսնացել է Ռոզալիա Կոնոյանի հետ: Երջանիկ դեպքի մասին հայտնել է փեսացուի ընկերներից «Ֆաբրիկա» խմբի երգչուհի Սաշա Սավելևան:
Սաշան հրապարակել է նորապսակների լուսանկարները Քաղաքացիական կացության ակտերի գործակալությունից դուրս գալիս: «Լյոշա+ Ռոզա=(այստեղ աղջիկը տեղադրել է բազմաթիվ կարմիր սրտիկներ) Շնորհավորում եմ»,- նշված է նկարին կից հաղորդագրության մեջ: Հաջորդ լուսանկարում փեսան և հարսը լուսանկարվել են սպիտակ լիմուզինի ֆոնին շամպայնի գավաթներով:
Հատկանշական է, որ երիտասարդները իրենց կապերը պաշտոնականացրել են սեպտեմբերի 13-ին ուրբաթ օրը, սակայն ինչպես երևում է Ալեքսեյին և Ռոզային այդ հանգամանքը չի հետաքրքրում: «Մենք սնահավատ չենք՝ իրական սերը թվերից կախված չէ»,- հայտարարել է սիրահարները:
Ավելի վաղ երգիչը պատմել էր, որ ապագա կնոջ հետ նա ծանոթացել է մեկ տարի առաջ, երբ աղջիկը տուրիստական բիզնեսի ֆակուլտետի շրջանավարտը իրեն գրել է սոցցանցի միջոցով:«Այդ սոցցանցում ես շուրջ 47,000 բաժանորդ և յուրաքանչյուր օր ավելանում են հարյուրավոր նոր աղջիկներ: Սակայն ես շատ հազվադեպ եմ ինչ-որ մեկի հետ զրույց վարում, իսկ Ռոզան ինձ գրավեց միանգամից»,- խոստովանել է Ալեքսեյը:
Մոտ մեկ տարի հետո առաջին հանդիպումից հետո երգիչը Ռոզային կատարել է ձեռքի և սրտի առաջարկություն: Ռոմատիկ Կաբանովը դրան վերաբերվել է ստեղծագործական առումով: Տղան սիրուհուն հրավիրել է արևելյան ռեստորան, իսկ այնտեղ աղջկա համար անակնկալ կերպով դուրս է եկել բեմահարթակ և երգել նրա պատվին: Այնուհետև կանչելով իր մոտ գեղեցկուհուն, նա ծունկի է իջել՝ նշելով «Ես ունեմ փոքրիկ առաջարկություն իմ փոքրիկ արքայադստեր համար»: