Արեւմտյան երկրներն ապացույցներ չեն ներկայացրել այն մասին, որ Իրանը Ռուսաստան անօդաչուներ է մատակարարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արեւմտականներն աղմուկ են բարձրացրել ՄԱԿ Անվտանգության խորհրդում, իբր, Ռուսաստան իրանական «անօդաչուների» մատակարարման մասին»,- ասել է նախարարը՝ միաժամանակ ավելացնելով, որ «ինչպես սովորաբար՝ ամեն բան «highly likely» (անգլ.՝ «միանգամայն հավանական է»- ծան.՝ խմբ.) ոճով է, իսկ «փաստեր ներկայացնել չեն կարողանում, չեն էլ փորձում»։