Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ՍՓԲԸ-ի հետ։
Պայմանագրի համաձայն՝ ԱԺ հաշվեկշռում գրանցված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750 LI XDRIVE LIMOUSINE մակնիշի մեքենան կապահովագրվի. ԿԱՍԿՈ ապահովագրության արժեքը կազմում է 1․602․000 դրամ։
Հիշեցնենք` Փաշինյանի Կառավարությունը չզեկուցվող հարցերից մեկով 90 միլիոն դրամ էր հատկացրել Սիմոնյանի համար նոր մեքենա գնելու նպատակով։ Հիմնավորելով այդ թանկարժեք գնումը՝ Փաշինյանը նշել էր՝ նախկին ծառայողական մեքենան հին էր և ծախսատար։