Վրաստանից Ռուսաստան ճանապարհը «Վերին Լարս» անցակետով ձյան եւ մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասը փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- նշվել է հաղորդագրությունում։


Տրանսպորտային մյուս միջոցների երթեւեկությունը թույլատրվում է։