«Նպատակ ունենք առաջ մղել 2021 թվականի դեկտեմբերին գործարկված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքը։ Կարծում ենք, որ այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական հարցերի վրա՝ ի շահ տարածաշրջանային խաղացողների, օգտակար և տեղին է։ Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց ռուսական հովանու ներքո է այդ նախաձեռնության մեկնարկը տրվել 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռ. Ռուբինյանը և Ս. Քըլըչը։ Երկուսի հետ էլ այսօր ևս սերտ կապ ենք պահպանում։

Ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա առողջացմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ի պատասխան հարցումներին։