Թուրքիայի Մարաշի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Մարաշում կանգուն մնացած մի շենք հետաքրքրություն է առաջացրել։

Թուրքական OdaTV–ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Մարաշում կանգուն մնացած շենքը շինարար–ինժեներների միության Մարաշի նահանգային գրասենյակն է։

Սոցցանցերում օգտատերերը գրել են, որ եթե շինարարներն մյուս շենքներն իրենց միության շենքի ստանդարտներով կառուցեին, ապա այսքան զոհեր չէին լինի։