Կազմակերպիչներն իրենց գործողություններով լուրջ հարված են հասցրել Մյունխենի անվտանգության համաժողովի հեղինակությանը՝ ամբիոն տրամադրելով կոնկրետ մարդկանց։ Այս մասին երկուշաբթի ասել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է IRNA-ն։

«Աշխարհի հանդեպ Արեւմուտքի գերիշխանության վտանգն ավելի ակնհայտ էր Մյունխենի անվտանգության համաժողովում, եւ մենք կարծում ենք, որ այս տարի այդ համաժողովը կազմակերպվել էր ոչ թե հանուն անվտանգության, այլ հանուն պատերազմի եւ պատերազմը հրահրողների»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։


Նրա խոսքով՝ համաժողովը, որը կազմակերպվում է հանուն խաղաղության, պետք է միջազգային հանրության բոլոր անդամներին համաշխարհային անվտանգության եւ գլոբալ կարգի հետ կապված մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու հավասար հնարավորություն, ինչպես նաեւ կայունությունն ու անվտանգությունն ապահովող մեխանիզմներ տրամադրի։