Ադրբեջանը շարունակում է հերքել Լաչինի միջանցքը փակած «բնապահպանների» գործունեության եւ երկրի իշխանությունների միջեւ ակնհայտ կապը։

Այնուամենայնիվ, լրատվցամիջոցներում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ, որոնք չեն տեղավորվում ժխտման ընդհանուր հայեցակարգի մեջ։


«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), հանդես գալով որպես մարդասիրական չեզոք միջնորդ, օգնեց 24 անձանց անցնել Լաչինի միջանցքը եւ վերամիավորվել Հայաստանում իրենց ընտանիքների հետ։ Ի պատասխան APA-ի հարցմանն, այս մասին ասել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

«Վերամիավորվել» պերճախոս բնորոշմամբ հրապարակումը ավելի լավ է նկարագրում իրավիճակը, քան հարյուրավոր ժխտումները: Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքով «ազատ» երթեւեկությունը թույլատրվում է բացառապես ԿԽՄԿ մեքենաների համար։