Իրանում կործանվել է ուղղաթիռ, որում եղել է երկրի սպորտի նախարար Սեյյեդ Համիդ Սաջադին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է սպորտի նախարարի խորհրդական Իսմայիլ Ահմեդին: Նախարար Սաջադիի վիճակը կայուն է: Նա և մյուս ուղևորները թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։