Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ռուս միլիարդատերերը մեկ տարվա ընթացքում կորցրել են 67 միլիարդ դոլար։ Այս մասին է վկայում միլիարդատերերի Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշը, որը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի գնի հիման վրա, որոնցում այդ ձեռնարկատերերը բաժնետոմսեր ունեն։

Գործակալության հաշվարկներով՝ ամենանշանակալի կորուստները կրել է «Սևերստալ»-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, ով մեկ տարվա ընթացքում կորցրել է 6,7 միլիարդ դոլար։

Վարկանիշում երկրորդ տեղում է NLMK Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը, ով կորցրել է 5,8 մլրդ դոլար, երրորդ տեղում է Ռոման Աբրամովիչը, որը, ըստ Bloomberg-ի, կորցրել է մոտ 5,6 մլրդ դոլար։

Հոդվածում նշվում է, որ ռուս միլիարդատերերի թվում կան այնպիսիք, որոնց ունեցվածքը տարեվերջին ավելացել է։ Նրանց թվում են PhosAgro-ի գործադիր տնօրեն Անդրեյ Գուրևը (+2,1 միլիարդ դոլար), USM հոլդինգի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը (+1,2 միլիարդ) և ONEXIM ներդրումային հիմնադրամի ղեկավար Միխայիլ Պրոխորովը (+0,2 միլիարդ դոլար):