Թուրքիայի Քահրամանմարաշ շրջանում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը (AFAD):
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը Թյուրքօղլու բնակավայրն է: