Ռուսաստանը միջկառավարական համաձայնագրեր է պատրաստում 11 երկրների հետ՝ առանց այցագրի ռեժիմի վերաբերյալ, հայտնել է փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մի շարք պետությունների հետ քաղաքացիների առանց այցագրի ճանապարհորդության մասին միջկառավարական համաձայնագրերի նախագծերը գտնվում են զարգացման տարբեր փուլերում», - ասել է Իվանովը:


Մասնավորապես, առանց այցագրի համաձայնագրերը վերաբերում են այնպիսի երկրների, ինչպիսիք են Բահրեյնը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Բահամյան կղզիները: Ցուցակում են նաեւ Բարբադոսը, Հայիթին, Զամբիան, Քուվեյթը, Մալայզիան, Մեքսիկան, Տրինիդադը եւ Տոբագոն։

11 երկրների հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման ծրագրերով նախկինում կիսվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։