Իրենք են նշանակել Վահան Հովհաննիսյանին՝ շատ լավ իմանալով, որ նա իր տեսակետներն ունի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկ անգամ ևս հավաստիացնելով, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելը չի խոչընդոտելու Վահան Հովհաննիսյանի ընդդիմադիր ու սկզբունքային գործունեությանը:

«Մենք մեր տեսակետները չենք փոխելու, չենք կաշկանդվելու և այդ նշանակումը չի նշանակում, որ փոխելու է ՀՅԴ-ի տեսակետները»,- իր խոսքում նշեց Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ դեսպանի նշանակումը չի ենթադրում, որ իշխանության վարած արտաքին քաղաքականությունն իրենց սրտով է: ։

Վերջինս ասաց, որ եթե ԱԳՆ-ն գտնի, որ Վահան Հովհաննիսյանի մոտեցումները անհամատեղի է իրենց կարծիքների հետ, վստահ է, որ Վահան Հովհաննիսյանը կպնդի իր տեսակետները։

Հարցին, թե ինչն է խանգարում ՀՅԴ-ին մտնել կոալիցիա, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
«Յոթ կետերի ամբողջական ընկալումը»:

Նշենք, որ ՀՅԴ-ն «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրում առաջ է քաշել այն կետերը, որոնք ներկայացնում են արտագաղթը ծնող պատճառները։