Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված երեխան 7-ամյա Հայկն է: 2022թ. դեկտեմբերի 28-ին բժիշկները նրա մոտ հայտնաբերել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այս ամիսների ընթացքում ստացել է քիմիոթերապիայի կուրսեր, որի արդյունքում նկատվել է դրական դինամիկա:

Այս կարևոր ձեռքբերման համար շնորհակալ ենք Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին: 

Երեխայի հիվանդությունը դեռևս ամբողջովին չի նահանջել և նրա լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է հնարավորինս շտապ իրականացնել ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, վերջինս պետք է իրականացվի Սանկտ-Պետերբուրգում, որի համար անհրաժեշտ է շուրջ 38.700.00 դրամ: Փոխպատվաստումն իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել 33.700.000, քանի որ 5.000.000 դրամ փոխանցվելու է Հայկի ծնողների ու հարազատների կողմից։ 

Հայկը շատ հասուն փոքրիկ է, ըստ մայրիկի՝ վախեր գրեթե չունի, դիմանում է իրեն տրված բոլոր փորձություններին: Երեխան սիրում է մեքենաներով խաղալ, երազում է մեծանալ ու իսկական մեքենաներ վարել:  

Սիրելի ընկերներ, փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարն ընտանիքի համար անհասանելի է, այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց՝ օգնելու 7-ամյա Հայկին հաղթահարելու այս դժվարին հիվանդությունն ու վայելելու իր անհոգ մանկությունը։ Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել երեխայի կյանքը։ 

Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/3zCGVv3
Ինչպես նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (Visa card)
Idram - 265680346
Սբերբանկ - 2202202319256560 (Ստացող: Елена Гагиковна)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Հայկ Պողոսյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158 

Միջազգային փոխանցման համար՝ https://bit.ly/33Ocjun 

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3UbuiRf
Շնորհակալություն ենք հայտնում «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Հայաստանում հասանելի երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։