Աշխարհահռչակ GROHE ապրանքանիշը նորագույն տեխնոլոգիաների և գերմանական որակի լավագույն համադրությունն է։ Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ապրանքատեսականու համար Հայաստանում գործում է նաև մասնագիտացված երաշխիքային սպասարկման կենտրոն, որը ներկայացնում է United Technical Service (UTS, Յունայթեդ Տեխնիկալ Սերվիս) ընկերությունը։ Գերմանական GROHE ապրանքանիշի լավագույն ապրանքատեսակները կարելի է ոչ միայն ձեռք բերել սպասարկման կենտրոն-վաճառքի սրահից, այլև ստանալ երաշխիք՝ ունենալով ապահովության զգացում։

GROHE ապրանքանիշի հայաստանյան պաշտոնական երաշխիքային սպասարկման կենտրոն-վաճառքի սրահը Հայաստանում այն քիչ կենտրոններից է, որը երաշխիքային սպասարկում է տրամադրում սանտեխնիկայի համար։

United Technical Service ընկերությունից հայտնել են, որ GROHE-ն ստեղծում է խելացի, կյանքի որակը բարելավող և կայուն արտադրանք՝ կենտրոնանալով հաճախորդների կարիքների վրա, իսկ որպես հավելյալ արժեք ստեղծվում է նոր մակարդակի կոմֆորտ։

Դավիթ Անհաղթ 9 հասցեում գտնվող կենտրոնում ներկայացված տեսականին շատ բազմազան է, որտեղ ցուցադրված է 100-ից ավելի ապրանքատեսակ, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է ամենաորակյալ նյութերից, դիմացկուն են քերծվածքների, փորվածքների, ներկերի և բարձր ջերմաստիճանի նկատմամբ:

Աշխարահռչակ ապրանքանիշը ներկայացնող «Յունայթեդ Տեխնիկալ Սերվիս» ընկերության նպատակները հեռանկարային են։ Ընկերությունը հայտնել է, որ չի սահմանափակվում միայն վաճառքով, լավ սպասարկմամբ կամ երաշխիք տրամադրելով, ծրագրում է նոր մշակույթ ձևավորել ոլորտում, վերապատրաստել լավագույն մասնագետներին և Հայաստանի շուկայի համար նոր նշաձող սահմանել։ Այս նպատակով կենտրոնի աշխատակիցները որակավորման բարձրացման դասընթացներ են անցնում GROHE ընկերության մասնագետների կողմից։

Ի դեպ, UTS-ը Հայաստանում ոչ միայն GROHE գերմանական բրենդն է սպասարկում և վաճառում, այլև մի շարք այլ բրենդների լավագույն ապրանքատեսականին։ UTS-ը պարբերաբար հանդես է գալիս նորություններով, որոնց կարելի է ծանոթանալ հետևելով պաշտոնական էջերին։