G7-ի երկրները Ռուսաստանին կոչ են անում ինչպես խոսքով, այնպես էլ գործով հաստատել, որ միջուկային պատերազմը չի կարող շահել եւ չպետք է սկսվի։ Այս մասին նշվել է երեքշաբի G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությունում։

«Մենք հիշեցնում ենք հինգ միջուկային տերությունների 2022թ. հունվարի 3-ի համատեղ հայտարարությունը միջուկային պատերազմի եւ սպառազինությունների մրցավազքի կանխման վերաբերյալ եւ հաստատում ենք, որ միջուկային պատերազմը չի կարող շահել եւ չպետք է սկսվի։ Մենք Ռուսաստանին կոչ ենք անում նորից հաստատել՝ խոսքով եւ գործով, հայտարարությունում ամրագրված սկզբունքները»,- նշվել է փաստաթղթում։


G7-ի ԱԳՆ ղեկավարները նաեւ հաստատել են միջուկային ոլորտում ռուսական քաղաքացիական արտադրանքից հրաժարվելու պլանները։

«Մենք հիշեցնում ենք G7-ի առաջնորդների պարտավորության մասին՝ դիտարկել Ռուսաստանից միջուկային ոլորտում կիրառելու համար նախատեսված արտադրանքի օգտագործումը նվազեցնելու միջոցները եւ օգնել այն երկրներին, որոնք ձգտում են բազմազանեցնել մատակարարումների աղբյուրները»,- նշվել է հայտարարությունում։