«Երեկ տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ: Նպատակն է՝ հայաթափել Արցախն ու տիրանալ Արցախին: Դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ»,- ադրբեջանական ուժերի՝ Հայաստան-Արցախ սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա անցակետի տեղադրմանն անդրադառնալով՝ ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: «Սիրելի՛ արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր՝ ոգով ու ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և ա՛յս փորձությունը»,- ասել է Վեհափառը: