Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Կոնկրետ օրը կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է նա։