Հայաստանի ուղղությամբ բնական գազի մատակարարումը մի քանի օրով դադարեցվել է։ Այս մասին տեղեկանում է է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում:


Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: