Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս տեղեկությունը հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:


«Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ»,- ասաց Խաչատրյանը։

Հարցը՝ Ալեն Սիմոնյանը կառավարական ինքնաթիռո՞վ է մեկնելու Թուրքիա, թե՝ ոչ, Խաչատրյանը չմեկնաբանեց։