ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ իրենք տեղեկություն չունեն, թե ով է կանգնած Կրեմլի վրա հարձակման հետեւում։

««Նովիչոկի» հետ կապված գործում Սպիտակ տունը միշտ տվյալներ ուներ։ Կճուճիկը դադարե՞լ է եփել»,-գրել է նա։


Ավելի վաղ Կրեմլում հայտնել են, որ մայիսի 3-ի գիշերը անօդաչուները փորձել են գրոհել Պուտինի՝ Կրեմլի նստավայրը։ Հարձակման հետեւանքով տուժածներ չկան։ Այդ պահին նախագահը Կրեմլում չի եղել։ Իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են պատասխան քայլեր ձեռնարկել։

Ավելի ուշ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն առնչություն չունի հարձակման հետ։