Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, մասնակցել են հանրապետությունում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահը միջոցառմանը մասնակցել է հեռավար։


Ենթադրվում է, որ Մոսկվան եւ Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, շինարարությունը, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների մատակարարումը։

Համաձայնագիրը կստորագրեն ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրպաշը։

Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կհասնի 170 կմ-ի։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար։