ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Գեղարդի վանք եւ Գառնու տաճար: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

«Դեսպան Քվինը վառ տպավորություններ ստացավ Հայաստանի եզակի պատմամշակութային ժառանգության երկու վառ կոթողներ՝ Գեղարդի վանք եւ Գառնու տաճար կատարած իր այցից»,- նշված է հաղորդագրության մեջ: