Բրյուսելի, Վաշինգտոնի եւ Մոսկվայի դիրքորոշումների վերաբերյալ պետք է կարծիք ձեւավորեք իրենց հայտարարությունների հիման վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են այդ երկրների դիրքորոշումների տարբերությունները:

«Կոռեկտ չի լինի՝ ես իրենց դիրքորոշումը հայտնեմ, իրենք հաջորդ պահին ասեն՝ այդպես չէ: Ոչ թե չեմ ուզում ասել, այլ ճիշտ չէ: Ես իրենց խոսնակը չեմ, իրենք թող այդ մասին ասեն»,- ասաց նա: