Մայիսի 26-ին, ժամը 10:53-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։32-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: