Երգչուհին, ով չի կտրել իր եղունգները երկու տասնամյակ շարունակ, ցուցադրելու է իր անհավանական եղունգները Լոնդոնում 2014 Գինեսի համաշխարհային ռեկորդների բացման ժամանակ:
47 տարեկան Քրիս Վոլթոնը համարվում է աշխարհի ամենաերկար եղունգների տիտղոսակիրը այն բանից հետո, որ դադարել է եղունգները կտրել 1993 թվականից: Նրանք այժմ հասել են վեց մետրի:
Վոլթոնը Կալիֆորնիայում և Նևադայում ավելի հայտնի է բեմական իր կեղծանունով The Dutchess, սակայն առաջին ոչ թե նրա ձայնն է ուշադրություն գրավում, այլ եղունգները:
Վոլթոնի եղունգները աճել են տարբեր ուղղություններով, չնայած հինգ երեխաների մայրը կարողանում է դրանով հանդերձ եփել, լվանալ, անգամ նվագել դաշնամուր և համակարգիչ օգտագործել:
Վոլթոնը ամենաերկար եղունգ ունեցող մարդն է ճանաչվել գինեսի ռեկորդների գրքի կողմից 2012 թվականից:
«Դա նման է մորուք կամ մազեր երկարացնելու»,- նշել է Վոլթոնը 2011 թվականին:
«Ես մտադրված չեմ երկարացրել եղունգներս, այլ ուղղակի դադարել եմ դիմել մատնահարդարման և սկսել եմ հոգ տանել եղունգներիս մասին անձամբ»,- ասել է Վոլթոնը:
Վոլթոնը ամրացնում է իր եղունգները ներսից և դրսից ակրիլ օգտագործելով: