ԱՄՆ կոնգրեսում ԼՂ ժողովրդի պշտպանությունն ուղղված քննարկումը տեղի է ունենում, քանի որ կան մտավախություններ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վտանգի մեջ են: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ջիմ ՄաքԳավերնը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:

Եվ այդ վախը, ըստ կոնգրեսականի, հիմնավորված է՝ հաշվի առնելով հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը ճանաչել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ադրբեջանը Թուրքիա չէ, սակայն Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության հետնորդի սերտ դաշնակիցն է: Մարդիկ վախենում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ամենաերկարատևն է հետխորհրդային փլուզումից հետո, կարող է պատմության կրկնություն հրահրել», - նշել է ՄաքԳավերնը: