Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այսպես նա արձագանքել է հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։ Նրա խոսքով, վաղաժամ է որևէ եզրակացություն անելը։

«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն: Ուստի անհրաժեշտ է հանդիպման արդյունքների հիման վրա եզրակացություններ անել»,- ասել է Զախարովան։