Այս իրավիճակում, որ մենք գտնվում ենք, համազգային շարժման ղեկավարը պետ է լինի մեր ղեկավարը՝ նախագահը եւ գլխավոր ղեկավարը եւ ուղիղ խոսի ժողովրդի հետ՝ որպես առաջին դեմք: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Դուք պետք է վերականգնեք կապը ժողովրդի հետ, դա դժվար է, ես գիտեմ, բայց դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք խոսում ենք, որ սա կազմակերպված է եղել պետության կողմից, դուք եք պետության ղեկավարը, եւ ուրիշ ձեւ չի կարող լինել: Ես գիտեմ, որ դուք չեք ուզում խոսել հրապարակից այս պատերազմից հետո, բայց մենք եկել ենք արդեն այն իրավիճակին, որ ձեր ուղիղ կապը ժողովրդի հետ շատ կարեւոր է: Երկրորդը՝ մենք ճիշտ պահանջներ ենք դրել եւ ռուս խաղաղապահների դիմաց եւ Կարմիր Խաչի եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, բայց մենք չենք խոսել ամենակարեւոր կողմի մասին, որն ամենամեղավորն է այս իրավիճակում ստեղծված՝ դա ՀՀ իշխանությունն է եւ վարչապետը, որն ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում եւ ստեղծել այս ողջ իրավիճակը եւ ստեղծել լուրջ խնդիրներ եւ բոլորի առջեւ: Դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, դա բերելու է մեծ քանակի դժվարությունների մեզ համար»,- ասաց նա:


Վարդանյանը ասաց, որ երեկվա հանրահավաքին չհնչեց այն կոչը, որ Հայաստանում պետք է մասնակցել «Հայաքվե» նախաձեռնությանը, այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Արցախին:

Նախկին պետնախարարը ընդգծեց, որ Արցախում պետք է իմանան՝ ինչ է բանակցվում Հայաստանի կողմից, նաեւ պետք է ունենալ մասնագետներ, որոնք հմուտ են բանակցային գործընթացում:

Մանրամասները՝ տեսանյութում: