Եվրոպական մի շարք պետությունների հետ համեմատած՝ Հայաստանում ողնաշարային հիվանդություններն առավել տարածված են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նեյրովիրաբույժ, բ.գ. դոկտոր, «Էրեբունի» բկ-ի նյարդային և նեյրովիրաբուժական կլինիկայի ղեկավար Մամիկոն Եղունյանը՝ ավելացնելով, որ այս հիվանդությունը Հանրապետությունում տարածված հիվանդություններից մեկն է:: Վերջինիս ունեցած տվյալներով՝ Հայաստանում այս հիվանդությունն առավել երիտասարդացված է. Դիմողները հիմնականում լինում են 25-50 տարեկան երիտասարդները: «Այսպիսի դեգենարատիվ հիվանֆությունները բերում են հաշմանդամության, և մարդը դառնում է անշարժունակ: Ես իմ գործունեության վերջին 5 տարիների ընթացքում վիրահատել եմ 909 հիվանդի, իսկ 10 տարիների ընթացքում վիրահատությունների թիվը հասել է 890-ի: Փաստորեն ստացվում է, որ այս հիվանդությամբ գանգատվողների թիվը կրկնապատկվել է»,- հայտնեց Եղունյանը: Նրա խոսքերով՝ աշխարհում կատարված հետազոտությունները ցույցվ են տվել, որ յուրաքանչյուր 5-րդ մարդը տառապում է այս հիվանդությամբ, և միայն 80% –ն է դիմում է բժիշկների, մյուսները հեքիմներին կամ իրենց ավանդական միջոցներին: Լրագրողների այն հարցին, թե որն է հիմնական պատճառը, բժիշկը պատասխանեց պատճառը սոցիալտնտեսական է: «Մարդկանց կենսակերպի, սխալ սննդակարգի, սպորտով քիչ զբաղվելու պատճառով է առաջանում այս հիվանդությունը: Նյութափոխության խանգարման հետևանքով մարդիկ շուտ են ծերանում, ժողովրդի խոսքով ասած՝ «աղակալում են»: Բժիշկը հայտնեց, որ ըստ հիվադի գանգատների կատարվում է պլանավորում, իմանալու համար, թե ստուգման որ տեսակը պետք է գործածել, ապա նաև բուժման տեսակը: Նորագույն մեթոդներից Հայաստանմում գործածվում է մագնիտնոռեզոնանսային հետազոտությունը, էնդոսկոպիկը, լազերայինը և էնդոմիկրովիրաբուժականը: Այս մեթոդներից ոչ մեկը մյուսին չի գերազանցում կամ փոխարին ում, յուրաքանչյորն ունի իր գործածման պատճառն ու անհրաժեշտությունը:
Բժշկի խոսքերով՝ համեմատած մյուս երկրների հետ՝ Հայաստանում այս հիվանդության վիրահատություն ն ավելի էժան է, և իր որակով չի զիջում մյուսներին: Նա նաև խորհուրդ տվեց հանրությանը կանխարգելել հիվանդությունը՝ փոքր տարիքից երիխաներին ծանր պայուսակներ չտալով և ճիշտ սննդակարգի հետևելով, և ճիշտ ժամանակին դիմել բժշկի: