Որոշակի սահմանագիծն անցնելով՝ մարդկությանը չի հաջողվի վերականգնել Երկրի կլիմայի հավասարակշռությունը։

Ինչպես տեղեկացնում է «Science Alert»-ը, այս եզրակացությանն են հանգել պորտուգալացի գիտնականները։


Նրանք կարծում են, որ մարդկային գործունեության վերջնական ծավալը կարող է հանգեցնել «ջերմոցային Երկրի» ստեղծմանը, և եթե Երկրի համակարգը քաոսային վարքի շրջանն ընկնի, մարդկությունը կկորցնի այդ խնդիրը լուծելու հնարավորությունը։

Ինչպես գրում է «Ֆոկուսը», ենթադրվում է, որ մի պահի մեր մոլորակի համակարգը կարող է ծայրահեղ սեզոնային տատանումներով և եղանակային երևույթներով քաոսային վարքագիծ դրսևորել։ Ընդ որում, նախկին կլիմային վերադառնալը չափազանց բարդ կլինի։