Գլոբալ առումով՝ հունիսի 15-ից ի վեր Լաչինի միջանցքի բացման հարցով որևէ քննարկում կամ գործողություն արդյունք չի տվել, բայց եղել են իրավիճակներ, որ օպերատիվ կառավարվել են վատթարից խուսափելու համար։ Միշտ չէ, որ այդ որոշումների մասին հայտարարվում է։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որպես նման որոշման օրինակ Փաշինյանը նշեց Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Լրագրողի ճշտող հարցին, թե հունիսի 15-ից ի վեր ոչ հրապարակային ինչ խնդիրներ են կարողացել լուծել, Փաշինյանը պատասխանեց․ «Լուծումն այն է, որ սնունդը գնա, հասնի, Լեռնային Ղարաբաղ։ Այս պահի դրությամբ այդ լուծումը չի եղել»։