Կակաոյի հատիկների մեծածախ գները վերջին 12 տարիների ընթացքում բարձրացել են ռեկորդային մակարդակի, շոկոլադ արտադրողները չեն բացառում գների հետագա բարձրացումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Կայքի հաղորդմամբ, հուլիսի 27-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայում կակաոյի ֆյուչերսների գինը կազմել է 3500 դոլար մեկ տոննայի դիմաց։ Վերջին անգամ մեկ տոննայի դիմաց գինը սահմանվել է մոտ 3700 դոլար 2011 թվականին։

Գործակալությունը գների աճը բացատրել է Արևմտյան Աֆրիկայի կակաոյի արտադրության անկմամբ, որն առաջացել է հորդառատ անձրևների և բույսերի փտելու պատճառով առաջացած հիվանդությունների հետևանքով։ Օրինակ, Կոտ դ'Իվուարում, նշում է Bloomberg-ը, 2023 թվականին կակաոյի հատիկների բերքը նախորդի համեմատ կկրճատվի 20%-ով, իսկ Գանայում սպասվում է, որ բերքը կլինի «միջին պատմական արժեքներից ցածր»։

Շոկոլադի առաջատար արտադրողներ Lindt & Spruengli AG-ն և Hershey Co-ն չեն բացառում կակաոյի գների հետագա աճը: Բացի այդ, ընդգծում է գործակալությունը, ընկերություններին կարող են ստիպել ոչ միայն բարձրացնել իրենց շոկոլադի արժեքը, այլեւ կրճատել իրենց շոկոլադե սալիկների չափերը։