Չորեքշաբթի առավոտյան դոլարի փոխարժեքը եվրոյի եւ իենի նկատմամբ իջնում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից ռեյթինգի իջեցումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Եվրոյի փոխարժեքը դոլարի հանդեպ բարձրացել է՝ մեկ եվրոն 1,0 992 դոլար, անցած աճուրդների ժամանակ՝ 1,0 982 դոլար։ Դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ իջել է՝ 142,93 իեն 143,32-ի փոխարեն։ Իսկ դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) իջել է 0,18 տոկոսով՝ 102,12 կետ։

Արժութային ներդրողները գնահատում են լուրերն այն մասին, որ Fitch-ն իջեցրել է էմիտենտի արտարժույթով դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «АА+» մակարդակի բարձրագույն՝ «ААА»-ից։ Վերջին անգամ ԱՄՆ վարկանիշը իջեցվել էր S&P Global Ratings գործակալության կողմից 2011թ. օգոստոսին։