«Խաչակիրներ» ջոկատի անդամներին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով, Կառավարությունում հանդիպել է նամակների բաժնի աշխատակիցը։

«Պաշտոնյայի հետ չեմ խոսել, բայց, ում հետ, որ զրուցել ենք, կարող է մեր խոսքը հասցնել։ Մինչեւ ժամը 18։00-ը, եթե սնունդը չմտնի Արցախ, ճանապարհը չբացվի, մենք կբացենք այդ ճանապարհը։ Հիմա ոչ մեկի հետ չեմ էլ ուզում հանդիպել, եթե մինչեւ 18։00 սնունդ չմտավ Արցախ, մենք կգնանք Արցախ։ Ոչինչ, մենք զենք կգտնենք, մենք ենք կռվողները, թույլ չենք տա իրենք սպիտակ վերնաշապիկով մեր պահածը տան»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։