Պերուում փոքրիկ գյուղի բնակիչները մի ամբողջ ամիս բողոքում են «այլմոլորակայինների հարձակումից»։ Ինչպես հայտնում է Al Rojo Vivo հեռուստաալիքը, ոստիկանությունը քննում է Պերուի մայրաքաղաք Լիմայից հյուսիս-արևելք բնակվող Իկիտու ցեղի ներկայացուցիչների դիմումը։ Նրանք պնդում են, որ իրենց վրա հարձակվել են «մեծ գլուխներով և դեղին աչքերով երկու մետրանոց արարածներ»: Տեղի բնակիչները իշխանություններին կոչ են անում բանակ ուղարկել այն տարածաշրջան, որտեղ տեղի են ունենում այս տարօրինակ արշավանքները, նշում է ՌԻԱ Նովոստին։

Նրանց խոսքով, արարածներն անխոցելի են հրազենի համար և կարող են անհետանալ իրենց ցանկությամբ։