Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներից ամենաերիտասարդը 18 տարեկան է։

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են միկրոավտոբուսի ուղևորներ 21-ամյա Մ․ Է․-ն, 41-ամյա Լ․ Ք․-ն, 18–ամյա Ե․ Փ․-ն, 27-ամյա Ն․ Ա․-ն, 21-ամյա Հ․ Դ․-ն, 24-ամյա Ա․ Մ․-ն, 50-ամյա Բ․ Թ․-ն, 45-ամյա Ա․ Հ․-ն, 51-ամյա Ա․ Մ․-ն և 56-ամյա Ա․ Մ․-ն։
Մահացածների թվում է նաև «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի 35-ամյա վարորդ Մ.Մ.–ն։

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ բուժկենտրոն են հոսպիտալացվել տուժածներ 27-ամյա Մ. Գ.-ն, 34-ամյա Լ. Ղ.-ն, 33-ամյա Հ. Պ.-ն («ZIL» մակնիշի բեռնատարի վարորդ) , 38-ամյա Պ. Ա.-ն, 23-ամյա Է. Ք.-ն և 39-ամյա Է. Ս.-ն: Վերջինս տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: