Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին: Այս մասին ն հաղորդում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

«Խոր ցավով տեղեկացանք Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետեւանքով կան տասնյակից ավելի զոհեր եւ վիրավորներ։

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ հոգեւոր ողջ դասի հղում ենք Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին եւ հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ենք, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթեւաններում հանգստության մեջ ընդունի հոգիները Մեր զոհված զավակների։

Մաղթում ենք, որ Ամենազոր Տերը շուտափույթ ապաքինում պարգեւի վիրավորներին եւ բոլոր տուժածներին»: