ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ Մալթան անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂ-ում ապահովվի սննդի և դեղորայքի հասանելիությունը:

«Անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ հումանիտար մատակարարումներ: Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը ԼՂ-ի համար՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական նորմերի համապատասխան: Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը, որովհետև այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի այլընտրանք:

Մահերից կարելի է խուսափել: Բոլորը՝ հատկապես հասարակության խոցելի խմբերը, պետք է պաշտպանվեն: Ներքին տեղահանվածները և փախստականները պաշտպանված չեն խտրականությունից: Մարդասիրական օգնությունը չպետք է քաղաքականացվի: Պետք է ապահովվի ԿԽՄԿ-ի և տեղական կազմակերպությունների աշխատանքի վերականգնումը: Դրանից բացի՝ պետք է ապահովվի սանիտարահիգիենիկ և սոցիալական պարագաների տրամադրումը»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է շարունակական լինի՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նպատակով: