Վայոց ձորի մարզում ունեցա չնախատեսված կանգառներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախ ծանոթացա Գետափը Շատինին կապող կամրջի ամրակայման աշխատանքներին, այնուհետեւ եղա Քարագլուխ գյուղում, որտեղ բարեգործների կողմից կառուցվել է ֆուտբոլի նոր մարզադաշտ»,-գրել է Փաշինյանը: