Միլիարդատեր, Չուկոտկայի նախկին նահանգապետ Ռոման Աբրամովիչը ժամանել է Անկարա։ Այս մասին գրում է «ВЧК-ОГПУ» Թելեգրամ-ալիքը։

«Նրա հանդիպումների օրակարգում Էրդողանի՝ Սոչի, Պուտինի հետ հանդիպման մեկնելու նախապատրաստությունն է։ Երեկ Աբրամովիչն այցելել է Դմիտրի Կոզակին (Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-խմբ.)»,- գրում է ալիքը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախատեսվում է Սոչիում։

Որպես հավանական ժամկետ նշվում է սեպտեմբերի 4-ը։