Չինաստանը լուրջ դժգոհություն է հայտնում և կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությանը և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ հետ կանչել իր որոշումը։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին, 500 միլիոն դոլարով F-16 կործանիչների որոնման և հետևելու ինֆրակարմիր համակարգերի և այլ սարքավորումների հնարավոր վաճառքին, տեղեկացնում է Xinhua-ն։