Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ի (նախկին Twitter) իր էջում կտրուկ արտահայտվել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի տարիքի մասին։

Գործարարն արձագանքել է օգտատերերից մեկի գրառմանը, ով տեսանյութ է հրապարակել, որտեղ հանրապետականների առաջնորդ, 81-ամյա Միթչ ՄակՔոնելին Սենատում քնած է։

«ՄակՔոնելն ու Բայդենը կարող էին մասնակցել դամբարանի պահապանի դերի համար փորձերին («Հեքիաթներ դամբարանից» հեռուստասերիալի պերսոնաժ .-Խմբ.)՝ առանց դիմահարդարման և հատուկ էֆեկտների»,- գրել է Մասկը՝ ակնարկելով երկու քաղաքական գործիչների տարիքը։

Մեկ այլ թվիթում միլիարդատերը ՄակՔոնելին անվանել է «աղքատ տղա», ում թոշակի անցնելու ժամանակը եկել է՝ նկարագրելով նրա հետ կատարվողը որպես «խայտառակություն երկրի համար»:

Նախկինում մեծ արձագանք էր գտել ՄակՔոնելի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ լռել և քարացել էր, երբ նրան հարցրել էին 2026 թվականին վերընտրվելու պլանների մասին: Տեսանյութում ՄակՔոնելի օգնականը բարձրաձայն կրկնում է հարցը սենատորի ականջին, սակայն չի կարողանում նրան դուրս հանել սառած վիճակից։ Նույն իրավիճակում ՄակՔոնելը հայտնվել է հուլիսին, երբ անջատվել էր մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայդենը, ով նույնպես 81 տարեկան է դառնում 2023 թվականին, ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահն է։