Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Արդարություն»-ը եւ Ազգային դեմոկրատական խմբակցությունները առաջադրել են Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում:

NEWS.am-ին Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտնեց, որ որոշումը կայացվել է իրենց խմբակցության նիստում:


Նա նշեց, որ սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ նախագահը հանդես կգա նիստի օր նշանակելու վերաբերյալ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։